Տնտեսվարողներին տեղեկացնում ենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամաններով արդեն գործում են գյուղացիական տնտեսությունների և փոքր ու միջին ձեռնարկարկությունների համար Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման համապատասխանաբար երկրորդ և երրորդ ծրագրերը:
Կառավարության որոշմամբ հաստատվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակում տրամադրվող օժանդակության գործիքների կիրառման կարգը:
Երկրորդ միջոցառման նպատակը գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղումն է՝ տրամադրելով աջակցություն ֆինանսական կազմակերպություններից ստացվող նպատակային վարկերի համաֆինանսավորման, վարկի/լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով:
Գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության բոլոր ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունն այստեղ:
Երրորդ միջացոռումն ուղղված է ՓՄՁ սուբյեկտ հանդիսացող տնտեսավարողների մոտ ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: Գործունեության ոլորտներն են մշակող արդյունաբերությունը, կացության և հանրային սննդի կազմակերպումը, փոխադրումները և պահեստային տնտեսությունը, զբոսաշրջային ծառայությունները և սպասարկման այլ ծառայությունները։