ՀՀ-ում կորոնավիրուսից մահացածի դիահերձում չի իրականացվի. ԱԺ-ն ընդունեց օրենքը

Ազգային ժողովը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է նոր կորոնավիրուսից (COVID-19) մահացած անձի դիահերձումն արգելող օրինագիծը։

Նախագծին կողմ է քվեարկել 69 պատգամավոր։ Դեմ և ձեռնպահ պատգամավորներ չեն եղել։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  օրենքի նախագիծը՝ ելնելով բնակչության կենսաանվտանգության ապահովման առաջնայնությունից, կոչված է կանխելու հերձման հետևանքով վարակի հնարավոր տարածումը։ Այսպիսով, COVID-19 կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահացածների դեպքում հերձում չի իրականացվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել