Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրել է, որ ստիպված են առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։
Նա նշել է, որ այն իրավիճակը որը ստեղծվել է հավասարաբար տհաճ է և կառավարության և անձամբ իր համար։Նա խնդրել է ըմբռնումով մոտենալ այս իրավիճակին և հասկանալ, որ այս գործողությունները չեն արվում չարդարացված ձևով․ «Ես խնդրում եմ բոլորիս շատ լուրջ վերաբերել, այսօրվա դրական ախտորոշված քաղաքացիների 424 անձ նույնիսկ ջերմություն չունի, բայց մյուս կողմից շուրջ 90 անձ թոքաբորբ ունի և նրանցից 30-ը ծանր վիճակում են: Իրականում իրավիճակը շատ ռիսկային է։ Պետք է պահպանել սահմանափակումները մեր բոլորի առաողջության համար։ Ինչքան կարգապահ լինենք, այնքան ուտ կավարտվի այս իրավիճակը»։