Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը ստորագրել է հրաման, որը թույլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավվել նախկին զինվորականներին։
Այս մասին հայտնում է Fox News-ը։
Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոնաթան Հոֆմանը նշել է, որ հրամանի համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերի մոտ միլիոն նախկին ներկայացուցիչներ մինչև երկու տարի կարող են նախարարության տրամադրության տակ լինել․ «Դա թույլ կտա մեզ մոբիլիզացնել նրանց՝ առողջապահության ոլորտում աղետներին արտակարգ արձագանքման համար, որպեսզի օգնեն վիրուսի դեմ պայքարում»,- ասել է Թրամփը։