Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կինը՝ Սոֆի Գրեգուար Թրյուդոն, ապաքինվել է կորոնավիրուսից: Թրյուդոն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում. հայտնում է TACC գործակալությունը:
«Ուզում եմ ձեզ հետ կիսվել վերջին նորություններով. ես ինձ արդեն լավ եմ զգում: Իմ ներկա բժիշկն ու Օտտավայի առողջապահության վարչությունը վստահեցնում են, որ վտանգն արդեն անցել է»,- գրել է նա:
Մարտի 12-ին Թրյուդոն հայտնել էր, որ տանը կմեկուսանա, քանի որ իր կինը վարակվել է կորոնավիրուսով:
Հիեցնենք, որ The Guardian-ը ավելի վաղ հայտնել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կնոջ հանձնած կորոնավիրուսի թեսթը դրական է եղել՝ Միացյալ Թագավորություններ այցից հետո։«Չնայած այն հանգամանքին, որ ես վիրուսի ախտանշաններ ունեմ, շուտով ոտքի կկանգնեմ»,-նշել էր Ջասթին Թրյուդոն։ Նրա խոսքով տնային ինքնամեկուսացումը ոչինչ է, համեմատած կանադացի այն ընտանիքների հետ, որոնք ավելի լուրջ առողջական խնդիրների միջով են անցնում։