Կորնավիուսով վարակվածների թիվը անցել է կես միլիոնի սահմանը. Johns Hopkins University

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց կես միլիոնի շեմը։ Այս մասին տեղեկանում ենք Հոփկինսի հետազոտական ինստիտուտի տվյալներից, որոնք իրական ժամանակում վերահսկում են վիրուսի տարածուման աշխարհագրությունը:

Ըստ վերջին տվյալների ՝ վարակվածների թիվը 510 108 է, մահացել է 22 993 մարդ, վերականգնվել՝ 120 983 մարդ:

Դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում (81,7 հազար մարդ), Իտալիայում (80,5 հազար) և Միացյալ Նահանգներում (75,2 հազար): Ամենամեծ թվով մահերը գրանցվել են Իտալիայում (8.1 հազ.) և Իսպանիան (4.1 հազար):

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 290, որից 18-ը՝ առողջացած, 272-ը՝ փաստացի բուժվող, բացասական թեստերը եղել են՝ 1440-ը, գրանցվել է 1 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել