Երևանի ավագանու ընտրությունները կկայանան 2013 թվականի մայիսի 5-ին

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013 թվականի փետրվարի 21-ին ընդունված 55-Ա որոշման, հաստատվել է Երևանի ավագանու 2013 թվականի մայիսի 5-ի ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Համաձայն ժամանակացույցի ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 55, և ոչ ուշ քան 45 օր առաջ՝ մինչև ժամը 18.00-ը:

Ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 45, և ոչ ուշ, քան 35 օր առաջ:

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների կողմից նախընտրական ծրագրերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանված էլեկտրոնային ձևով ներկայացվելու դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրվում են ներկայացնելուց հետո մինչև հաջորդ աշխատանքային օրվա ավարտը:

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է գրանցման համար սահմանված ժամկետի վերջին օրվան հաջորդող 7-րդ օրը, ավարտվում՝ քվեարկության օրվանից մեկ օր առաջ:

Ժամանակացույցին ամբողջապես կարող եք ծանոթնալ այստեղ:

Հիշեցնենք, որ Հայաuտանի Հանրապետության ընտրական oրենuգրքի 152-րդ հոդվածի 2-րդ մաuին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը կայացրել է որոշում Երևանի ավագանու հերթական ընտրությունը նշանակել 2013 թվականի մայիuի 5-ին։

Աղբյուրը՝ Իրավաբան.net 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել