Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Գագիկ Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Էդա ընդ Էլ ՍՊԸ-ին պատկանող, իրեն ամրակցված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել չկարգավորվող հետիոտնային անցումով, ուղեմասը հատող հետիոտն Մանվել Պ.-ին և նրան անզգուշությամբ պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքը պաշտպանվում է Երևան քաղաքի դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net