Այսպես` լիազորագիրը տրվում է այլ անձին` լիազորողին երրորդ անձանց առջև ներկայացնելու համար:
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն ուժը պահպանում է տալու օրվանից մեկ տարվա ընթացքում:
Սակայն եթե մահացել է լիազորագիր տվողը, ապա դա լիազորագրի գործողության դադարման հիմքերից է:
Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե որքան ժամկետով է տրվել լիազորագիրը, լիազորողի մահվան դեպքում այն դադարում է գործել:
Աղբյուրը` Իրավաբան.net