Տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար. Արայիկ Հարությունյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղի ունեցած համազգային ծնողական ժողովի ընթացքում նշեց, որ օնլայն հարթակը հաճախ կօգտագործվի ծնողների հետ շփվելու և նարանց կարևոր ասելիքները տեղ հասցնելու համար։

«Վստահ եմ,որ  հետևում եք արտակարգ դրությամբ պայմանավորված իրավիճակին, և հետևում եք պարետատան, առողջապահության  նախարարության ցուցումներին։ Ցանկալի է,  որ երեխաները մանան տանը, քանի որ արտակարգ դրությունը հայտարարվել է հենց դրա համար։ Նույնիսկ տանը մնալիս պարտադիր հաճախ լվանան ձեռքերը և շարունակ են հետևել ցուցումներին»,- նշեց Արայիկ Հարությունյանը։

Նախարարն անդրադարձավ հեռավար կրթության խնդիրներին: Նրա  խոսքով՝  հեռավար կրթության հետ կապված արդեն իսկ ահազանգեր են ստացվել, որ որոշ անձինք մատուցում են վճարովի ծառայություններ․ «Տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, հետևեք, որ ձեր երեխաները բակերում չհավաքվեն, նրանց էքսկուրսիաների մի տարեք»։

Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք համագործակցում են Հանրային հեռուստաընկերության հետ և նախատեսում են նկարահանել ֆիզկուլտուրայի դասեր, որեպեսզի երեխաները լիցքաթափվեն և վարժություններ անեն, այլ ոչ թե անընդհատ նստեն էկրանների առջև․ «Խորհուրդ եմ տալիս երեխաներին շատ կարդալ, իսկ ծնողներին շատ հետևողական լինել այս ընթացքում հեռավար ուսուցման գործընացը կազմակերպելիս»,-նշեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել