Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում տեղի ունեցավ համազգային ծնողական ժողովը, որի մասին նախարարը տեղեկացրել էր երեկ՝ մարտի 21-ին։
Նախարարը տեղեկացրեց, որ իրենք համագործակցում են Հանրային հեռուստաընկերության հետ և նախատեսում են նկարահանել ֆիզկուլտուրայի դասեր, որեպեսզի երեխաները լիցքաթափվեն և վարժություններ անեն, այլ ոչ թե անընդհատ նստեն էկրանների առջև: