Ռիսկային խմբի վարորդները, որոնք ունեն շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, չեն աշխատում․ Սերգեյ Հարությունյան

 

Կառավարությունում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի մամուլի ասուլիսը։

Նա ներկայացրեց Երևանի համայնքային կառույցների հակահամաճարակային գործողությունները տեղեկացնելով, որ Երևանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ կատարվում են բազմաթիվ աշխատանքներ։

Սերգեյ Հարությունյանը նշեց, որ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաներում գործում են ռենտգեն կաբինետներ, որտեղ անգամ շաբաթ և կիրակի օրերին անվճար հետազոտություն կարող են անցնել բժշկի համապատասխան ցուցում ունեցող անձինք:

«Երևանում գործող բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները, անկախ սեփականության տեսակից, ախտահանվում են: Ռիսկային խմբի վարորդները, որոնք, օրինակ, ունեն շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, չեն աշխատում»-նշեց քաղաքապետի տեղակալը:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել