Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Ռոբերտ Խ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012թ. նոյեմբերի 12-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գնացել է Նորքի 6 զանգված և Այգեգործների թիվ X տան բակի տնամերձից գողացել է 11.250. ՀՀ դրամ ընդհանուր արժողության տարբեր իրեր` մետաղյա խողովակներ, աքցան, կացին, մկրատ, սղոց: Այնուհետև բացել է նույն տան մուտքի դուռը, ապօրինի մուտք գործել ներս և տան հյուրասրահից գաղտնի հափշտակել տարբեր իրեր` Սուսաննա Դ.-ին պատճառելով զգալի չափի` 25.050 ՀՀ դրամի գույքային վնաս:
Մեղադրյալի նկատմամբ որպես փախանման միջոց կիրառվել է կալանավորում:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net