Կորոնավիուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 1 տարի հետո․ Բժիշկ․ Дождь

Բժիշկ-համաճարակաբան, ՄԱԿ-ի պատվաստանյութերի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրենի տեղակալ Միխայիլ Ֆավորովը հայտնել է, որ անգամ չափազանց արագ աշխատանքի դեպքում կորոնավիուսի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի 1 տարի հետո։

Նա նշում է, որ պատվաստանյութը նախ պետք է փորձարկվի կենդանիների, իսկ դրանից հետո՝ մարդկանց խմբի վրա։ Բժշկի հաշվարկով՝ դրա համար 1 տարուց ավելի կպահանջվի, որից հետո կորոշվի, թե ով է մասայական արտադրություն կազմակերպելու, որից հետո էլ այն հասանելի կդառնա հասարակության համար։

Այս մասին հայտնում է Дождь-ը։ Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել