ՀՀ վարչական դատարանի վարույթում է գտնվում Արսեն Միրզոյանի հայցն ընդդեմ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության:
Այսպես, Արսեն Միրզոյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության` ապօրինաբար զավթած հայցվորի սեփական 156քմ տարածքը վերադարձնելուն ուղղված գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին։
Գործը ներկայումս գտնվում է դատաքննության փուլում, դատավոր Ռոբերտ Սարգսյանի վարույթում:
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածով՝ վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net