Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հ. Առաքելյանի, Մ. Հակոբյանի, Զ. Մուճուրյանի: Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ` 2012թ. օգոստոս ամսվա սկզբներին գողություն են կատարել Ա. Առաքելյանի բնակարանից` պատճառելով 100.000 դրամի գույքային վնաս:
Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net