Էլեկտրոնային աճուրդն անվավեր է ճանաչվել

Ալինա Դանիելյանը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի` Խորեն Գասպարյանի, նոտար Անժելա Ցականյանի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Արմավիրի ՏՍ` անշարժ գույքի` խանութի և հողամասի 22.09.2010թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդը, այդ աճուրդի հիման վրա 2010թ. սեպտեմբերի 27-ին կնքված (սեղանամատյան թիվ 4754) առուվաճառքի պայմանագիրը և այդ հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 08.07.2009թ. վճռել է Ալինա Դանիելյանից հօգուտ հայցվոր «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ բռնագանձել 1.009.048,28 դրամ, բռնագանձումը տարածել գրավադրված գույքի` պատասխանող Ալինա Դանիելյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի Աբովյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող 41.5 քմ մակերեսով խանութի և 0.005 հա մակերեսով հողամասի վրա, իսկ այն չբավականացնելու դեպքում նաև պատասխանողին սեփականության իրավունքով պատկանող այլ գույքի կամ դրամական միջոցների վրա։

12.01.2010թ. կայացվել է «Արգելադրված գույքը հարկադիր էլէկտրոնային աճուրդով իրացնելու մասին» որոշում։ 29.11.2010թ. թիվ 57-370 տեղեկանքի համաձայն 08.07.2009թ. վճռից հետո Հայցվորի կողմից կատարվել են կանխիկ վճարումներ, որից 17.07.2009թ.-100.000 դրամ տույժ և տոկոս, 11.08.2009թ. -100.000 դրամ տույժ և տոկոս, 12.09.2009թ. 67.500 դրամ։ Ըստ նույն տեղեկանքի` Ալինա Դանիելյանը 2009թ. վճարել է նաև 250.000 դրամ, որից 127874.5 դրամը տոկոս, իսկ 122125.5-ը մայր գումար։

Աճուրդի ընթացքում վաճառվել է Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքն ամբողջ ծավալով` 160.8քմ մակերեսով շինություն և 0.0125հա մակերեսով հողամաս։
Սույն գործով դատարանը որոշեց Ալինա Դանիելյանի հայցն ընդդեմ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնի, Խորեն Գասպարյանի, նոտար Անժելա Ցականյանի, «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Արմավիրի մասնաճյուղի երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ Արմավիրի ՏՍ` անշարժ գույքի` Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի Աբովյան փողոց թիվ 7 հասցեում գտնվող 160.8քմ մակերեսով խանութի և 0.0125հա մակերեսով հողամասի 22.09.2010թ. հարկադիր էլեկտրոնային աճուրդը, այդ աճուրդի հիման վրա 2010թ. սեպտեմբերի 27-ին կնքված (սեղանամատյան թիվ 4754) առուվաճառքի պայմանագիրը և այդ հիմքով կատարված սեփականության իրավունքի գրանցումն ամբողջությամբ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, բավարարել ամբողջությամբ:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել