Ամենամյա հերթական արձակուրդը դատավորներին տրամադրվում է տվյալ տարվա ընթացքում՝ համաձայն ժամանակացույցի՝ երեսուն աշխատանքային օր տևողությամբ։
Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում։ Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ դատարանում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո։
Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն դատավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ և կատարվում է համապատասխան հրամանով։ Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում։ Դատավորի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ տրամադրվել առանձին։
Աղբյուրը` Իրավաբան.net