Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ռոման Հ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. հունիսի 29-ին` ժամը 16:00-ի սահմաններում, իրենց Երևան քաղաքի Նոր Խարբերդ թաղամասի 20-րդ փողոցի 18 տան հյուրասենյակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նույն տանը բնակվող քրոջ՝ Մ.Հովհաննիսյանի հետ և ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իրենց տան խոհանոցային դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:
Քրեական գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել դեպքի վայրից վերցված կողպեքը՝ 1 փաթեթ, Մարգարիտ Հ.-ի մազի նմուշները՝ 1 փաթեթ, Մ. Հովհաննիսյանի աջ և ձախ ձեռքերի եղունգները՝ 2 փաթեթ, իրեղեն ապացույցներ ճանաչված մեկ հատ խոհանոցային դանակը՝ 1 փաթեթ, թափանցիկ դակտոժապավենները, որոնցով վերցվել են Մ. Հովհաննիսյանի աջ և ձախ ձեռքերի մազանման օբյեկտները՝ 2 փաթեթ, բամբակե խծուծը, որով վերցվել է Մ. Հովհաննիսյանի դիակի շուրջ առկա արնանման նյութի հետքը՝ 1 փաթեթ, հանցանքը կատարելու պահին Ռոոման Հ.-ի հագին եղած հագուստը՝ 1 փաթեթ, Մ. Հովհաննիսյանի դիակին եղած հագուստները՝ 1 փաթեթ, ընդհանուրը՝ 10 փաթեթ:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորում:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net