Կառավարությունում տեղի ունեցավ Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանի մամուլի ասուլիսը։
Նա նշեց, որ ռիսկային խումբ են համարվում նաև քրեկատարողական հիմնարկները, այդ իսկ պատճառով տեսակցությունները սահմնափակվել են․ «Այս պահին ապահովվում է քրեկատարողական հիմնարկներում գտնվող անձանց մեկուսացումը և հավելյալ գործողությունների կարիք դեռ չկա, ինչպես նաև թեստավորման»։
Վահե Դանիելյանը նշեց նաև, որ պարետի ցուցմամբ կարող են անցակետեր սահմանվել, որտեղ կիրականացվեն քաղաքացիների ստուգումները։
Անդրադառնալով ժամանցի վայրերին փոխնախարարը նշեց, որ ռեստորանների համար այս պահին սահմանափակում չկա․ «Հանրային սննդի օբյեկտների գործունեությունը կարող է սահմանափակվել պարետը։ Այս պահին պարետի նման ցուցում չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում