Ինչո՞ւ են վերջին շրջանում հյուրանոցները «ծառայում» որպես հանցանքի վայրեր

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մուշեղ Ա.-ի և Միխայիլ Մ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրանց մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2012թ. հոկտեմբերի 11-ին` ժամը 02:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արագածի փողոցի 6 հասցեում գտնվող «Լյուքս» հյուրանոցային համալիրի դիմաց առանց որևէ առիթի վիրավորական կոպիտ արտահայտության են թույլ տվել հյուրանոցային համալիրի դիմաց կանգնած Ալեքսանդր Մ.-ի հասցեին, որից հետո անհիմն, իրենց իսկ թույլ տված խուլիգանական արտահայտության կապակցությամբ խմբով Միխայիլ Մ.-ի հետ, վիճաբանության մեջ է մտել Ալեքսանդր Մ.-ի Արտաշես Հ.-ի, Լիպարիտ Հ.-ի և Արտակ Ղ.-ի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել Ալեքսանդր Մ.-ին և մյուսներին։ Այնուհետև, Ն. Համբարձամյանի կանչով նշված համալիր եկած Արտաշես և Արսեն Հ.-ները փորձել են նրանցից պարզաբանում ստանալ տեղի ունեցածի վերաբերյալ, սակայն նրանք դարձյալ առանց առիթի Արտաշես Հ.-ին մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ, փայտով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել վերջինիս գլխին և մարմնի տարբեր մասերին և դիտավորությամբ Արտաշես Հ.-ի աջից 8-րդ, 9-րդ և 10-րդ կողոսկրերի կոտրվածքի, մինիմալ հիդբոթորոքսի, ենթամաշկային էմֆիզեմայի ձևով պատճառել են առողջությանը միջին ծանրության վնաս ՝ առողջության տևական քայքայումով։

 

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով մեղադրանքը պաշտպանվում է Շենգավիթ վարչական շրջանի դատախազության կողմից:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել