Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. ամռան սկզբներին` գործով չպարզված օրը, ժամը 13-14-ի սահմաններում մահճակալ տեղափոխելու նպատակով գնացել է Սարգիս Մ.-ին պատկանող Կոտայքի մարզի Պտղնի գյուղում գտնվող ամառանոց, որտեղ օգտվելով այն հանգամանքից, որ Սարգիս Մ.-ն իրեն միայնակ է թողել տան բակում` ապօրինի մուտք է գործել դուռը բաց թողնված նկուղ և այնտեղից գաղտնի հափշտակել է զգալի չափի` 180.000 ՀՀ դրամի արժողության «Ուրալ» տեսակի բենզասղոց:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net