Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հատուկ նիստի ընթացքում հայտնեց, որ այս պահի դրությամբ նոր վարակվածների մասին տեղեկություն չկա։ ՀՀ-ում կա կորոնավիրուսով 30 անձ։
Այսօր կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում հայտարարեց արտակարգ դրություն՝ կորոնավիուսի պանդեմիայով պայամանվորված։
Նա նշեց, որ արտակարգ դրություն մտցնելու անհրաժեշտությունը մի քանի հանգամանքի հետ էր կապված։ Փաշինյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակ սահմանելու մասին օրենքը չի կանոնակարգում այդպիսի դրության սահմանումը համաճարակների ժամանակ։
«Մեր սիրելի հայրենակիցները միշտ չէ, որ հետևում են ԱՆ-ի և կառավարության առաջարկած վարքագծային կանոններին։ Շատ դեպքերում իրադարձությունները կարող են զարգանալ այնպես, որ անհրաժեշտ լինի հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, որոնք ենթադրում են, որ պիտի տեղի ունենան քաղաքացիների իրավունքների որոշակի սահմանափակումներ, Սահմանադրությամբ հնարավոր է կիրառել միայն հանրային առողջությունը պահպանելու պարագայում և միայն արտակարգ դրության պայմաններում»,-նշեց նա։
Վարչապետը հայտնեց նաև, որ ստեղծվել է պարետատուն և փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշանակվել է պարետ։
Փաշինյանը հայտնեց նաև, որ ՀՀ-ում առաջին վարակվածը, որը հայտնաբերվել էր մարտի 1-ին, արդեն տանն է․ «Վիճակագրությունը ցույց է տալիս, որ կորոնավիուսը վտանգավոր է 70 և բարձր տարիքի անձանց համար, մահերի 90 տոկոսը գրանցվում են հենց այս տարիքային խմբում»։
Նա նշեց, որ ՀՀ-ում այս պահի դրությամբ պարենային բավարար պաշարներ կան և 1 ամսվա ընթացքում չի առաջանա։ ԱԺ-ում որոշման ընդունումից հետո կառավարությունը հանդես կգա ուղերձով։
«Մենք այս ճգնաժամից պետք է դուրս գանք ավելի ուժեղացած»,-նշեց վարչապետը։
Կարդացեք նաև՝