Սուսաննան, նախնական համաձայնության գալով իր քրոջ` Հասմիկի, վերջինիս որդու` Վիտալիկի և Սեդայի հետ, անցյալ տարվա հունիսի 27-ին մտել են Երևան քաղաքում գտնվող դեղատներից մեկը` Ս.Սարգսյանի համար դեղահաբեր գնելու պատրվակով:
Այդ պահին դեղատանն առևտուր կատարող Լաուրան դարձել է նրանց զոհը: Վիտալիկն ու Սեդան իրենց գործողություններով ապահովել են Սուսաննայի և Հասմիկի անվտանգությունը, Սուսաննան բացել է Լաուրայի պայուսակը, իսկ Հասմիկը պայուսակից աննկատ հանել է դրամապանակը և փոխանցել Սուսաննային: Խումբը, Լաուրայի պայուսակից գաղտնի հափշտակելով 212.000 ՀՀ դրամը, հեռացել է:
Գործով բոլոր ամբաստանյալներն էլ նախկինում դատված են ու նրանց դատվածությունը դեռ մարված չէ: Բոլորի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը վճռել է ամբաստանյալ Սուսաննա Սարգսյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառմամբ, 2012թ. ապրիլի 10-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել նախորդ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. ապրիլի 10-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 2 /երկու/ տարի ժամկետով և ամբաստանյալ Սուսաննա Ալբերտի Սարգսյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Սեդա Մելքոնյանին մեղավոր ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառմամբ, 2012թ. ապրիլի 10-ի դատավճռով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնել:
ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատժին մասնակիորեն գումարել նախորդ` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012թ. ապրիլի 10-ի դատավճռով նշանակված պատժի չկրած մասից` ազատազրկում 2 /երկու/ տարի ժամկետով և ամբաստանյալ Սեդա Աշոտի Մելքոնյանի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 4 /չորս/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Հասմիկ Սարգսյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման 2 /երկու/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում, պատժի սկիզբը հաշվելով կալանավորման պահից:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Վիտալի Սարգսյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի` 700.000 /յոթ հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:
Խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնել անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը պահել քրեական գործի հետ միասին:
Դատավճիռը հրապարակվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:
Դատավճիռը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 395-րդ հոդվածի 1-ին (Վարձկան հավաքագրելը, ուսուցանելը, ֆինանսավորելը կամ այլ ձևով նյութապես ապահովելը, ինչպես նաև զինված ընդհարումներում կամ ռազմական գործողություններում նրան օգտագործելը՝ պատժվում են ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով) կետով նախատեսված հիմքով չի կարող բողոքարկվել:
Ամբաստանյալների պաշտպանը վերաքննիչ բողոք են բերել: Ըստ այդ բողոքի` նրանք դատարանից խնդրում են բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և պատիժը պայմանականորեն չկիրառել:
Աղբյուրը` Իրավաբան.net