Կոչ ենք անում քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում. վարչապետ

Կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն հայտարարել:

Վարչապետը նշեց, որ երեկ և այսօր հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ․ «Մենք քննարկել ենք տիրող իրավիճակը։ Միչև այս պահը Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի ոչ մի դեպք չի արձանագրվել։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին, որ Արցախից Հայաստան և հակառակը ուղևորվեն միայն բացառիկ անհրաժեշտության դեպքում։ Նաև պայմանավորվենք, որ անցագրային կետերում ջերմաչափում կիրականացվի երկու կողմերից ուղևորվող քաղաքացիներին և ջերմություն ունենալու պարագայում կխնդրենք քաղաքացիներին վերադառնալ իրենց բնակության վայրերը»,- նշեց վարչապետը։

Հիշեցնեք, որ կառավարության այսօրվա արտահերթ նիստի ժամանակ որոշում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարել մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել