Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 16-ին, նոր որոշում ստորագրեց, որով Դավիթ Բեգինյանը ազատվեց գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։
Այս պաշտոնին վարչապետի մեկ այլ որոշմամբ նշանակվեց Սերգեյ Մեղրյանը։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-նշված է որոշման մեջ։