Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ներկայացնում է «Մուրադխանյանն ընդդեմ Հայաստանի» վճռի թարգմանությունը:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միաձայն հայտարարել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատարանի 2005թ. դեկտեմբերի 29-ի որոշումից առաջ ընկած դիմումատուի կալանքի օրինականության և կալանքի երկար ժամկետների վերաբերյալ դիմումատուի գանգատները ընդունելի են` Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3 րդ կետերի հիմքով, իսկ գանգատի մնացյալ մասն` անընդունելի են: Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի խախտում:
Աղբյուրը` Իրավաբան.net