Ժամը 15.00-ին տեղի կունենա կառավարության արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Հանրապետությունում արտակարգ դրություն մտցնելու հարցը։
Նա նշեց, որ ամենայն հավանականությամբ այդ մասին որոշումը կընդունվի: Նիստը ուղիղ հեռարձակում կունենա և բոլորը հնարավորություն կունենան լսել այն:
«Լավ լուրն այն է, որ մենք այս պահի դրությամբ ախտորոշել ենք մի շարք մարդկանց և առոջղապահության նախարարը նշում է, որ կարող ենք հույս ունենալ, որ այդտեղ վարակի լայն տարածում չունենք»,-նշեց վարչապետը՝ հավելելով, որ Երևանում գրանցված դեպքերից 3-ը նույն արտադարամասի աշխատակիցներ են:
Նիկոլ Փաշինյանը նաև հայտնեց, որ Էջմիածնում ջերմաչափումների արդյունքում պարզվել է, որ 129 անձ ջերմում է, բայց դա դեռ չի նշանակում, որ նրանք վարակված են կորոնավիրուսով:
«Երեկ, երբ լուրը ստացանք, որ ես Վայքում շփվել եմ կորոնավիրուսով հաստատված պացիենտի հետ, հետաքրքիր է, որ քանի օր է առավոտյան և երեկյան ջերմություն չափում էի ու ջերմություն չունեի: Այդ ինֆորմացիան ստանալուց հետո, երբ ջերմաչափը դրեցի՝ 37.1 ջերմություն գրանցվեց, դրանից հետո զանգեցի նախարարին ու խնդրեցի, որ ինձ ու ընտանիքի մյուս անդամներին շտապ թեստ անեն ու բացասական եղավ»,-ասաց նա:
Վարչապետի խոսքով, մարտի 16-ի դրությամբ ավելի քան 300 քաղաքացի մեկուսացված է, ևս 300 տեղ նախապատրաստվում է:
Ինչ վերաբերում է սննդամթերքի պաշարներին. նա նշեց, որ որևէ խնդիր ճկա, բեռնափոխադրումները շարունակվում են իրականացվել և խուճապահար գնումներ կատարելու կարիք չկա: