Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Կ. Ավանեսյանի:
Կարինե Ավանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամբաստանյալ Կարեն Հակոբյանի շահերը պաշտպանելու համար Գուրգեն Հակոբյանից խաբեության և վստահությունը չարաշահելու միջոցով վերցրել և խարդախությամբ տիրացել է 16.296.580 ՀՀ դրամին համարժեք 43.000 ԱՄՆ դոլար գումարին։ Բացի այդ, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով անձնական կարիքները հոգալու համար նվիրատվություն ստանալով Աշոտ Խաչատրյանին է ձևականորեն վաճառել Ժանետ Արծրունյանին պատկանող 60.000.000 ՀՀ դրամ արժողությամբ Երևանի Ն.Զարյան 58 հասցեի անշարժ գույքը և խարդախությամբ տիրացել գումարին։
Մեղադրանքը առաջադրվել է համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:
Մեղադրյալի նկատմաբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Դատական նիստ է նշանակված 20 փետրվարի 2013թ.:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net