Պուտինի առաջարկած Սահմանադրության փոփոխություններին դեմ ցույցի մասնակիցներ են ձերբակալվել

Մարտի 14-ին բողոքի ցույցեր են տեղի ունեցել Մոսկվայում և ՌԴ մի շարք քաղաքներում՝ «Ցանցի գործով» ամբաստանյալներին սատարելու և հունվարին Վլադիմիր Պուտինի առաջարկած Սահմանադրության փոփոխություններին դեմ:  Այս ամսին հայտնում է Дождь-ը։

Հետաքննությունների դաշնային բյուրոյի շենքի հարևանությամբ պիկետները կազմակերպել էին Rupression շարժման ակտիվիստները, մոտ 100 մարդ եկել էր մայրաքաղաքի կենտրոն: Ինչպես հայտնում են ոստիկանությունից, մայրաքաղաքի կենտրոնում սկսվել են զանգվածային ձերբակալություններ. Մոսկվայի ժամանակով 15:30-ին ձերբակալվել է 33 մարդ, որոնց թվում են «Հանուն մարդու իրավունքների» շարժման ղեկավար Լև Պոնոմարևը, ինչպես նաև Սերգեյ Ուդալցովը և Լեոնիդ Ռազվոժաևը:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել