Լոռու մարզային քննչական վարչությունը նոր վարչական շենք ունի

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղար Արամ Նիկոյանը 2020 թվականի  մարտի 12-ին մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության շենքի բացման արարողությանը:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Շենքի բացմանը ներկա են գտնվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տ.Կարապետյանը, Լոռու մարզի դատախազ Գ.Մանուկյանը, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մ.Հարությունյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային  քննչական բաժնի պետ Վ.Սմբատյանը, ինչպես նաև՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Ա.Մանթաշյանը և մարզային քննչական վարչության ողջ անձնակազմը:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության երկհարկանի  շենքը հիմնովին վերանորոգվել է, ունի 28 աշխատասենյակ, խորհրդակցությունների դահլիճ, ինչպես նաև նախատեսված են իրեղեն ապացույցների պահպանման, արխիվի, անչափահասների հարցաքննության, ճանաչման համար առանձին սենյակներ:

Քննչական վարչության շենքը կահավորված է, ապահովված ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ կապով և համակարգչային ներքին ցանցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել