Շուրջ 200 անձ է մեկուսացված. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսբուքյան ուղիղ եթերում խոսել է մարտի 14-ին կորոնավիրուսի հետ կապված Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

Նախարարը դրական գնահատեց այն, որ այսօր՝ մարտի 14-ին հաստատված նոր 2 դեպքերը հաստատվել են արդեն իսկ մեկուսացված քաղաքացիների մոտ: Որպես դրական ևս մեկ լուր նա հայնտեց այն, որ Էջմիածնում տեղի ունեցած հայտնի նշանդրեքի արարողության մասնակիցներին ու նրանց հետ շփում ունեցած անձանց գրեթե բոլորը մեկուսացված են: Նա հույս հայտնեց, որ մեկուսացվածների մոտ դեպքեր չեն հայտնաբերվի, չի հաստատվի հիվանդությունը. «Եթե հաստատվի էլ՝ նրանք արդեն մեկուսացված են և կարելի է ասել, որ առաջնակի պացիենտից հետո եղած շփումներն ու նրանցից հետո էլ եղած գրեթե բոլոր շփումները հայտնի են»:

«Մինչ օրս մոտավորապես ունենք մոտ 200 անձ մեկուսացված՝ տարբեր եղանակներով, թե՛ առանձին բնակավայրու, թե՛ շենքում ամբողջությամբ մեկուսացված: Տրամաբանությունը հետևյլան է, մեկուսացված անձիք պետք է պարտադիր սերտ շփում ունեցած լինեն հաստատված որոշումով պացիենտի հետ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել