Թրամփը ԱՄՆ-ում արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ում արտակարգ ռեժիմ է հայտարարել ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նա այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը:

Ինչպես նշել է «Բլումբերգը», արտակարգ իրավիճակի ռեժիմը Թրամփին թույլ կտա Կոնգրեսը շրջանցել և միջոցներ հատկացնել դաշնային բյուջեից՝ հիվանդության դեմ պայքարի համար:

Նշենք, որ մարտի 12-ին Թրամփը ժամանակավորապես արգելել է ԱՄՆ մուտքը Եվրոպայից:

Ամբողջ աշխարհում 138 հազար մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով, մահացել է ավելի քան հինգ հազար մարդ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել