Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Կոմիի Հանրապետության Ուխտա քաղաքի քննչական բաժնի կողմից ավարտվել է քրեական գործի քննությունը «Հյուսիսային լեգիոն» ՍՊԸ գլխավոր տնօրենի նկատմամբ, որը մեղադրվում է ՌԴ քրեական օրենսգրքի 145.1-րդ հոդվածի 2-րդ մասով (աշխատավարձի չվճարում) նախատեսված հանցագործություն կատարելու մեջ:
Քննության տեղեկություններով 2010թ. փետրվարից 2012թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մեղադրյալն ընկերության թվով հինգ աշխատողների ամբողջությամբ չի վճարել հասանելիք աշխատավարձը` դրանով իսկ կուտակելով պարտք 1,8 հազար ռուբլու չափով: Ըստ որում, ընկերության ղեկավարն ունեցել է հնարավորություն մարել պարտքը, սակայն գումարը ծախսել է այլ նպատակով:
Մեղադրյալը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը և միջնորդել է կիրառել դատաքննության հատուկ կարգ: Կուտակված պարտքն ամբողջությամբ մարվել է:
Ներկայումս քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան ըստ էության քննելու համար:
Աղբյուրը` Իրավաբան.net