Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Գևորգ Հ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007թ. հուլիսի 27-ին ամսական 5 տոկոս տոկոսադրույքով ոմն Արմանի և Արամի օժանդակությամբ Սամվել Զ.-ին պարտքով տվել է 3.500.000 ՀՀ դրամ գումար, որի համար վերջինիցս մինչև 2008թ. հուլիսի 21-ը ստացել է ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող չափով, ընդհանուր` 3.215.000 դրամ տոկոսագումար: Բացի այդ, 2010թ. հունվարի 11-ին ամսական 5 տոկոս տոկոսադրույքով Վարդան Ք.-ի օժանդակությամբ Լուսյա Բ.-ին պարտքով տվել է 17.000 ԱՄՆ դոլար գումար, որի համար Լ. Բաղդասարյանից ստացել է ՀՀ ԿԲ սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափը գերազանցող տոկոսներ:
Գործով մեղադրյալ Գևորգ Հ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Մեղադրանքի պաշտպանությունը դատարանում իրականացվում է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net