Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը հայտարարում է արտաքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 52-25.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 52-25.3-Ղ4-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետի (ծածկագիր՝ 52-25.3-Ղ4-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները պետք է անձամբ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայություն (ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),
2․-անձնագիր և/կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5․-արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումները յուրաքանչյուր աշխատանքային օր ընդունվում են ժամը 10:00-ից 12:30-ը և 14:30-ից 17:00-ը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 11:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի ապրիլի 16-ին՝ ժամը 10:00-ին, Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության վարչական շենքում (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47):
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» և «Արդի հիմնախնդիրներ» ձևաչափերով:
Հիմնական աշխատավարձը 256 623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն. հոդվածներ՝ 1-8, 10, 13-18, 20-21, 25, 27, 31, 32, 35-38, 40-49, 51, 55, 57, 58, 64, 66, 70, 72-73, 103, 175-180, 182-184, 186, 188, 191-193
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ 1, 4-10, 13-15, 17, 23-29, 31, 53
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138908
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ` 10, 16-19, 20, 22-24, 37-39,
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=138910
«Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 5, 6, 9
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=120947
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք․ հոդվածներ՝ 5-10, 12, 14, 26, 89, 94, 95, 101, 103-105, 130-137, 143-147, 150, 158, 159, 161-165, 167-170, 175, 176, 178-180
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139117
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին » ՀՀ օրենք. հոդվածներ՝ 3-5, 8, 9, 11, 12, 20-25, 28-30
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139014
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 4-6, 11-13, 15-20, 23-25, 32-38
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138733
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» ՀՀ օրենք. հոդվածներ՝ 2, 3, 6, 9, 15-20, 21, 22
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138904
Ինֆորմատիկա 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2012:
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս.Ավետիսյան, Ա.Վ.Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան 2013:
հղումը՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
- «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
- «Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
- «Որոշումների կայացում» կոմպետենցիա, հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության անձնակազմի կառավարման բաժին (հասցե՝ ք. Երևան, Մաշտոցի պողոտա 47, հեռախոսահամարներ՝ 010 31 31 88, 010 31 31 86, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):