«Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի 90 միլիոն 480 հազար դրամ արժեքով հողամասը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի n 407-ն որոշման մեջ լրացում եվ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:

Նախատեսվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայությանը սեփականության իրավունքով պատկանող  Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանի թիվ 4 հասցեի 20000 քառ. մետր մակերեսով,  90 միլիոն 480 հազար դրամ հաշվեկշռային արժեքով հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ին՝ դրա նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ նոր կենտրոն կառուցելու անհրաժեշտությունը ծագել է ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թվի աճի հետևանքով: Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՀ-ում միգրացիայի հարցերով լիազոր մարմնին ներկայացված ապաստանի հայցերի վիճակագրությունից հետևում է, որ ապաստանի խնդրանքով ՀՀ իշխանություններին տարեկան դիմում է միջինը 200 օտարերկրյա քաղաքացի: Նրանցից շատերը ֆինանսական միջոցների  սակավության պատճառով չեն կարողանում բնակարան վարձակալել:

Երևան քաղաքի Մոլդովական 29/1 հասցեի ներկայիս գործող կացարանը նախատեսված է 45 ապաստան հայցողի տեղավորելու համար, ինչը խիստ անբավարար է ՀՀ-ում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացիների շարունակական հոսքի պայմաններում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել