Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են Գերմանիայից, Ֆրանսիայից, Ավստրիայից և Իսպանիայից վերադարձած քաղաքացիների համար

Վրաստան մուտք գործելու կանոնները խստացվում են ևս մի քանի երկրներից ժամանած քաղաքացիների համար: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։

Ինչպես հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության այսօրվա նիստին, այդ երկրներն են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան և Իսպանիան:

Վրաստանի բոլոր քաղաքացիները, որոնք վերադառնում ենք նշված երկրներից, կանցնեն 14-օրյա կարանտինային ռեժիմ, իսկ արտասահմանի քաղաքացիները կներկայացնեն տեղեկանք՝ կորոնավիրուսի թեստավորում անցնելու վերաբերյալ և կանցնեն 14-օրյա կարանտին:

Վարչապետը նշել է, որ այս պահի դրությամբ սահմանափակումներ են գործում Չինաստանից, Հարավային Կորեայից և Իտալիայից վերադարձած քաղաքացիների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել