Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի. ընդհատում եմ արձակուրդս․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ընդհատում է արձակուրդը։

«Վաղը մանկապարտեզները, դպրոցները, բուհերը չեն աշխատի։ Կառավարությունում կհրավիրեմ խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար»։

Փաշինյանը նշել է, որ այսօր գրանցված 2 դեպքերը նոր չեն։ Այդ մարդիկ կապ են ունեցել երեկ հայտնաբերված վիրուսակիրներից հետո։
Կորոնավիրուսով վարակված կինը, որը նաև թոքաբորբ է տանում, վարակել է նաև իր ամուսնուն և մորաքրոջ տղային։
«Անհանգստացնողն այն է, որ 3-ն էլ նույն քաղաքաի բնակիչներ են, Էջմիածնից են։ Վաղը ավելի լավ կհասկանանք իրավիճակը և հետագա անելիքների մասին որոշումներ կընդունվեն»,-նշել է վարչապետը և հավելել, որ ինքը ընդհատում է քարոզչությունը։

Նա նաև հորդորել է իրավիճակին չափազանցված չվերաբերվել և կատարել կորոնավիրուսի տարածումը կանխարգելով միջոցառումները։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել