Կատարում ֆուտբոլի աշխարհի առաջնության նախապատրաստումը կհանգեցնի՞ մարդկանց զանգվածային զոհերի

Կատարում 2022թ. կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման նպատակով մարզադաշտերի կառուցման ժամանակ կարող են զոհվել ավելի շատ մարդիկ, քան կմասնակցի նրանում:

Կատարում 1,2 միլիոն աշխատողի արգելվում է անդամակցել արհեստակցական միություններին, ինչը միջազգային նորմերի և մարդու իրավունքների խախտում է: Կատարի աշխատողների 94%-ը միգրանտներ են, որոնք զրկված են աշխատանքային իրավունքներից: Մարզադաշտերի կառուցման և այլ ծրագրերի իրականացման համար կներդրվի մոտ 100 միլիարդ ԱՄՆ դոլար: Սակայն մոտակա տարիներին այդ երկիրը ստիպված կլինի լրացուցիչ աշխատուժ ընդգրկել հսկայական շինարարական ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

Այս մասին գրում է www.unionstoday.ru կայքը և կոչ անում բոլորին միավորվել և անել ամեն ինչ, որպեսզի Կատարի իշխանությունները հասկանան, որ առանց աշխատողների իրավունքների պաշտպանության աշխարհի առաջնությունը չի կայանա:

Աղբյուրը` Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել