Այսօր՝ 2020 թվականի մարտի 12-ին, «168.am» լրատվական կայքում հրապարակվել էր «Թալան՝ ըստ Բադասյանի» վերտառությամբ հոդված, որում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ նյութում տեղ գտած բոլոր տվյալները ակնհայտ սուտ և զրպարտչական բնույթի էին: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարությունը։
Կայքը, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածովի հիման վրա, հրապարակել է Նախարարության հերքումը: