Խնդրում ենք Վիետնամում և հարևան երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման․ դեսպանատուն

Հաշվի առնելով Վիետնամում և հարևան մի շարք երկրներում կորոնավիրուսի (COVID-19) տարածման արդյունքում ստեղծված իրավիճակը և համաճարակային ռիսկերը դեսպանատունը խնդրում է Վիետնամում և հարևան երկրներում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կանգնել հյուպատոսական հաշվառման Վիետնամում Հայաստանի դեսպանությունում, տրամադրելով տեղեկություն ձեր գտնվելու վայրի վերաբերյալ՝ ուղարկելով տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան ամսաթիվ, բնակության վայր /երկիր, մարզ, քաղաք/ և շուրջօրյա հասանելի բջջային հեռախոսահամար) ստորև նշված էլ-փոստի հասցեին։​

Հիշեցնենք, որ հյուպատոսական հաշվառման կանգնելը կամավոր և անվճար է և նպատակ ունի ՀՀ քաղաքացիների իրավունքների և շահերի պաշտպանությունն ապահովել, արտակարգ իրավիճակներում հնարավոր աջակցություն ցուցաբերել, անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելը։ ​

Ստորև ներկայացնում ենք ​հյուպատոսական հաշվառման ավտոմատացված համակարգի հղումը՝
https://www.mfa.am/hy/consular-registration/ ​

Հանոյում Հայաստանի դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեն`
[email protected]

Հայաստանի դեսպանության թեժ գիծ՝

հեռախոսահամարը +(84) 904880974 և
Watsaap/Viber համար +(84) 971451728

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել