Նոր փոփոխություններ՝ կենսաթոշակների և թաղման նպաստի վճարման կարգում

Կառավարությունը այսօր կողմ քվեարկեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում նախատեսվող փոփոխություններին։

Վերը նշված օրենքով կատարվել են համապատասխան փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանվել է, որ`

  1. կենսաթոշակ է նշանակվում նաև կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվանից, եթե անձը կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու օրվա դրությամբ ունի այլ տեսակի կենսաթոշակի իրավունք և այդ տեսակի կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացրել է կենսաթոշակ ստանալու իր իրավունքը դադարելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
  2. կենսաթոշակ ստանալու իրավունքը օրենքով սահմանված կարգով չդադարեցնելու հետևանքով սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարների չափը հաշվարկելիս՝ եթե կենսաթոշակառուն կենսաթոշակի գումարն ավել վճարված ժամանակահատվածում ունի պետական բյուջեից ֆինանսավորվող այլ կենսաթոշակի իրավունք կամ «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստի իրավունք, ապա համարվում է, որ կենսաթոշակառուն այլ կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու դիմում է ներկայացրել այն օրը (բայց ոչ շուտ, քան այլ կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք բերելու օրը), որ օրը կենսաթոշակ ստանալու իրավունքը պետք է դադարեցվեր: Այս դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմում ներկայացնելու օրվանից մինչև կենսաթոշակ ստանալու իրավունքը փաստացի դադարեցնելու օրն ընկած ժամանակահատվածի համար հաշվարկված այլ կենսաթոշակի կամ նպաստի գումարը համարվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված կենսաթոշակի գումար և հաշվանցվում է ավել վճարված կենսաթոշակի գումարներից
  3. թաղման նպաստ է վճարվում նաև հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայանալու, սակայն մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը անձի մահանալու դեպքում:

Միաժամանակ, ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, ըստ որի` մասնակի կենսաթոշակ նշանակելիս համատեղությամբ աշխատած ժամանակահատվածը մասնագիտական աշխատանքային ստաժում չի հաշվառվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել