«Ատովմյան իրավաբանական և խորհրդատվական» ընկերությունը կազմակերպում և իրականացնում է վարպետության դասեր (MASTER CLASS) քրեական իրավունքի, քաղաքացիական իրավունքի, քաղաքացիական դատավարության, վարչարարության հիմունքների և վարչական վարույթի, վարչական դատավարության, աշխատանքայի իրավունքի, կորպորատիվ իրավունքի և այլ ոլորտներում աշխատել ցանկացողների և
գործունեություն ծավալող իրավաբանների համար:
Դասընթացների ընթացքում մանրակրկիտ վերլուծվում են օրենքների առանձին դրույթները, ներկայացվում են գործնականում դրանց կիրառման օրինակներ, վերլուծվում են նաև օրենսդրական բացերը և դրանք հաղթահարելու հնարավորություններն ու եղանակները:
Մասնակիցները դասախոսությունների, գործնական պարապմունքների արդյունքում ձեռք են բերում իրավիճակային խնդիրներ լուծելու, իրավահարաբերությունները ճիշտ որակելու և կարգավորելու, պայմանագրեր, հայցադիմումներ, միջնորդություններ, վերաքննիչ և
վճռաբեկ բողոքներ և այլ դատավարական փաստաթղթեր կազմելու կարողություներ և հմտություններ։
Նախատեսվում են այցելություններ` դատարաններ, պետական մարմիններ, միջազգային կազմակերպություններ:
- Դասընթացները տևելու են 3 ամիս (շաբաթական 2 դաս)։
- Դասընթացի վերջում կտրվի ավարտական վկայական
- Դասերի սկիզբը 06.04.2020թ։ Դիմելու վերջնաժամկետը՝ 01.04.2020թ.
- Դասընթացի արժեքն է ամիսը 50.000 ՀՀ դրամ։
- Դասընթացին գրանցվելու համար կարող եք այցելել՝ Երևան․ Խանջյան13/2, 010 545356, 094 846035, [email protected]
Աշխատանքային օրերը` երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00: