Ես շատ բան եմ ուզում պատմել, սակայն գիտեմ, որ շատ բան ասելու իրավունք չունեմ. Զավեն Գրիգորյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք,  զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:
 
Ըստ նախաքննության հայտնած տվյալների՝ Հարություն և Զավեն  Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Զավեն Գրիգորյանի ներկայացուցիչ Լևոն Սահակյանը նշեց. «Դեպքի պահին Զավեն Գրիգորյան նշված վայրում չի եղել և դա մի շարք փաստերով ապացուցված է, իսկ Արա Մխիթարյանը և նրա ընկերները ալկոհոլի ազդեցության տակ են եղել»։
Գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը նշեց, որ շատ բան կցանկանար պատմել, սակայն ելնելով նախաքննությունից այս պահին շատ բան ասել չի կարող:
 
Նշենք, որ մեղադրյալ Հարություն  Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, իսկ Զավեն Գրիգորյանը օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել