Հունաստանում պետության ամբողջ պատմության ընթացքում ֆիքսվել է գործազրկության ռեկորդային և եվրագոտում ամենաբարձր մակարդակը` 27%: 2012թ. ՀՆԱ-ն կրճատվել է 6,45%-ով:
Ինչպես հայտնել է Հունական վիճակագրական ծառայությունը, անցած տարվա նոյեմբերին տասը միլիոնանոց Հունաստանում չէին աշխատում մեկ միլիոնից ավել քաղաքացիներ: Ընդ որում, 15-24 տարեկան երիտասարդների շրջանում գործազրկության ցուցանիշը կազմում է մոտ 62% և իրենց թվաքանակը տարվա ընթացքում ավելացել է 11,6%-ով:
Միևնույն ժամանակ երկրի ՀՆԱ-ն անցած տարի կրճատվել է մոտ 6,5%-ով, 2011թ. նրա 7,5%-ով անկումից հետո: Հունաստանի կառավարության կանխատեսումներով այս տարի այն կկրճատվի ևս 4,5%-ով:
Ինչպես արդեն նշել ենք, նման ծանր սոցիալ-տնտեսական վիճակը Հունաստանում հանգեցրել է հաճախակի գործադուլների:
Աղբյուրը` Իրավաբան.net