Աշխատող ուսանողների ուսման վարձը կփոխհատուցվի. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը

Ազգային ժողովը մարտի 6-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Լիլիթ Մակունցի ներկայացրած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը։

Այսուհետ հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ կառավարության կողմից հաստատված մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում սովորող վարձու աշխատողի ուսման վարձը կփոխհատուցվի:

Նախագիծը ենթարկվել էր փոփոխությունների և այն վերաբերվում է մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորող ուսանողներին  և միայն այն մասնագիտություններին որոնց առաջնահերթություն կտա կառավարությունը:

Օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից չեն կարող օգտվել ոչ ռեզիդենտ եկամտային հարկ վճարողները,  վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ անգամ:

Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց՝ ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը կսահմանի Կառավարությունը:

Փոխհատուցմանն ենթակա եկամտային հարկի գումարը հաշվարկվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել