Ազգային ժողովում այսօր՝ մարտի 6-ին, քննարկվում է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է ՀԿ-ների համար պարտադիր պայման սահմանել հաշվետվություն ներկայացնելը:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նախագիծը ներկայացնելու ընթացքում նշեց, որ գործող օրենքով ունենք այնպիսի իրավիճակ, որ ՀԿ-ների համար հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանված է միայն այն դեպքերում, երբ տվյալ կազմակերպությունը ստանում է հանրային միջոցներ:
«Մի կողմից ունենք ՀԿ-ներ, որոնք չեն ստանում հանրային միջոցներ և ընդհանրապես թափանցիկ չեն և հաշվետվողականության առումով հանրությանը որևէ հաշվետու տեղեկատվություն չեն ներկայացնում, իսկ գործող պահանջով՝ հանրային միջոցներ ստացողները պետք է լինեն թափանցիկ: Մենք հաշվետվություն ներկայացնելու պահանջ սահմանում ենք բոլոր ՀԿ-ների համար, որպեսզի լինի լիարժեք թափանցիկություն»:
Մանրամասները՝ տեսանյութում: