Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է քրեական գործն ըստ Մ.Աբրահամյանի և Վ.Բաբերցյանի մեղադրանքի:
Վեևջիններս մեղադրվում են այն բանի համար, որ նա, հադիսանալով թիվ X զորամասի կուրսանտ, կոչումով շարքային, անձնակազմում գերիշխող դիրք ունենալու և ծառայակիցներին իր կամքին ենթարկելու նպատակով, խախտելով ՀՀ զիված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 13 հոդվածով սահմանված պահանջները, 2012թ. սեպտեմբերի 18-ին՝ ժամը 22-ի սահմաննեում, զորամասի ննջարանում իրեն հրելու և հարվածելու պատճառով վիճաբանել է նույն զորամասի կուրսանտ Վաղինակ Բաբերցյանի հետ, բռնություն գործադրելով դիտավորությամբ հարվածել է նրան` պատճառելով առողջության միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, վերջինս էլ բռնություն գործադրելով դիտավորությամբ հրել է Մնացական Աբրահամյանին և հարվածել նրա ձախ աճուկի հատվածին:
Նշենք որ գործը վարում է Երևանի կայազորի զինվորական դատախազությունը:
Խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը:
Դատական նիստ է նշանակվել 25 փետրվարի 2013թ.:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net