Երևան քաղաքում գրանցված բնակիչ, անչափահաս Զավենն անցյալ տարի` նոյեմբերի 1-ին, վիճաբանել է Հայկազի հետ: Դեպքը տեղի է ունեցել Երևանի Գլինկայի 5 հասցեում գտնվող Կլոր շենք կոչվող տեղանքում: Նա, ծագած վիճաբանության ժամանակ, իր մոտ ունեցած դանակով դիտավորությամբ երեք անգամ հարվածել է Հայկազին և վերջինիս առողջությանը պատճառել ծանր վնաս:
Որպես իրեղեն ապացույց են ճանաչվել դանակը և հագուստները: Դրանք փաթեթավորվել են, կնիքվել երկու փաթեթներում և կցվել քրեական գործին:
Անչափահաս Զավենի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել գրավը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net